Անցնել բովանդակությանը

01Ծառայություններ

Ինտերիերի դիզայն

Բնակարանի, առանձնատան կամ կոմերցիոն տարածքի ամբողջական նախագծում՝ չափագրումից և հատակագծային լուծումներից մինչև 3D վիզուալիզացիա և իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային գծագրեր։

Դիզայնից մինչև աշխատանքային նախագիծ

Վիզուալիզացիան ցույց է տալիս, թե ինչպես է տարածքը երևալու, իսկ աշխատանքային նախագիծը՝ ինչպես այն իրականացնել։ Այդ պատճառով ամբողջական դիզայնի փաթեթը ներառում է նաև լուսավորության, էլեկտրականության, սանտեխնիկական կետերի և առաստաղների պլանները։

Այս պլանները կազմվում են միասին, որպեսզի անջատիչները, վարդակները և լուսատուները համապատասխանեն կահույքի դասավորությանը։

  • Նախնական խորհրդատվություն
  • Տարածքի չափագրում
  • Տեխնիկական առաջադրանք
  • Պլանավորման տարբերակներ
  • Կահույքի դասավորություն
  • Ոճային կոնցեպտ
  • Գունային և նյութային լուծումներ
  • 3D վիզուալիզացիաներ
  • Լուսավորության պլան
  • Էլեկտրականության պլան
  • Հատակների պլան
  • Առաստաղների պլան
  • Սանտեխնիկական կետերի պլան
  • Պատերի բացվածքներ
  • Կահույքի տեխնիկական գծագրեր
  • Նյութերի և ապրանքների ընտրություն

Մեկ սենյակ, ամբողջական լուծումով

Երբեմն անհրաժեշտ է նախագծել միայն մեկ սենյակ։ Հյուրասենյակը, ննջասենյակը կամ խոհանոցը նախագծվում են նույն մոտեցմամբ՝ դասավորություն, գունապնակ, կահույքի և լուսավորության ընտրություն, վիզուալիզացիա և աջակցություն գնումների ընթացքում։

  • Տեխնիկական առաջադրանք
  • Տարածքի դասավորություն
  • Ոճի և տրամադրության մուդբորդ
  • Գունային գունապնակ
  • Կահույքի ընտրություն
  • Լուսավորության ընտրություն
  • 3D վիզուալիզացիաներ
  • Աջակցություն գնումների և իրականացման ընթացքում

Ինչպես է ընթանում աշխատանքը

Աշխատանքը սկսվում է խորհրդատվությամբ և տեխնիկական առաջադրանքով, շարունակվում է դիզայնով և ընտրությամբ, գնային առաջարկով, ձեռքբերմամբ ու արտադրությամբ և ավարտվում է առաքմամբ ու տեղադրմամբ։ Յուրաքանչյուր փուլ ավարտվում է ձեր հաստատմամբ, և հաջորդը սկսվում է միայն դրանից հետո։

Յուրաքանչյուր նախագծի արժեքը հաշվարկվում է անհատապես՝ ըստ տարածքի, աշխատանքի ծավալի և ընտրված ծառայությունների։